Ուդիները պատարագ են մատուցել Ծիծեռնավանքում. Մեդիամաքս

Ուդիները պատարագ են մատուցել Ծիծեռնավանքում. Մեդիամաքս

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Mediamax.am: Ուդիները պատարագ են մատուցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքում: 

Այդ մասին են վկայում REUTERS գործակալության լուսանկարները: Նշվում է, որ դրանք արվել են դեկտեմբերի 6-ին:

Ադրբեջանցիները Ծիծեռնավանքն անվանում են Աղողլան (Ağoğlan):

2020 թվականին՝ Քարվաճառի շրջանի հանձնումից հետո, ուդիները փորձել էին պատարագ մատուցել նաեւ Դադիվանքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում