Տասնամյակի լավագույն ֆուտբոլիստների եռյակը

Տասնամյակի լավագույն ֆուտբոլիստների եռյակը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Sport.mediamax.am: Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է տասնամյակի լավագույն հարձակվողներին:

Ցանկը գլխավորել է «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին: Նա վերջին 10 տարվա ընթացքում 4 Ոսկե գնդակ է հաղթել, Լա Լիգայի 5 չեմպիոնական տիտղոսի տիրացել, Իսպանիայի 5 Գավաթի, 4 Սուպերգավաթի, 2 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, 2 անգամ ՝ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում ու ակումբային Աշխարհի 2 առաջնությունում:

Մեսսիին հաջորդել է նրա մշտական մրցակից, «Յուվենթուսի» խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն: 3-րդ տեղն է զբաղեցնում ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում հանդես եկող Անդրես Ինիեստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում