Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա

Ադրբեջանական ԶԼՄ-ների հարձակումը ՀՀ ՄԻՊ-ի վրա

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Armeniasputnik.amԱդրբեջանական լրատվամիջոցները վերջին օրերին նախաձեռնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դեմ կազմակերպված հարձակումներ։ Պաշտպանի գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում ահազանգում է, որ այս գործընթացում ներգրավված են նաև պատգամավորներ:

«Հարձակումներն ուղեկցվում են Արման Թաթոյանին պաշտոնից հեռացնելու գործընթաց սկսելու հայտարարություններով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ ծայրահեղական բնույթի վիրավորանքներով, սպառնալիքներով ու ատելությամբ։ Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալիքներ են ուղարկվում նաև անձնական նամակագրությամբ»,- նշված է պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Հայաստանի ՄԻՊ-ի հայտարարությունները բացահայտ կեղծվում են, ենթարկվում մանիպուլյատիվ շահարկումների: Մասնավորապես, խոսքն այն հայտարարությունների մասին է, որոնք վերաբերում են ՀՀ սահմանների որոշման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին, Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների (դրոշների ու ցուցանակների) հայտնվելուն ու քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանական սադրանքներին:

Պաշտպանի գրասենյակը մի քանի օրինակ է մեջբերում, որոնցում ակնհայտորեն Արման Թաթոյանի հայտարարությունների բովանդակությունը կեղծված է։

Օրինակ, երբ ադրբեջանական պատերազմական հանցանքների, պատերազմի սպառնալիքների ու էթնիկ զտումների, պետական աջակցությամբ հայատյացության ֆոնին ՄԻՊ-ը խոսում է Սյունիքում ադրբեջանական զինված ծառայողների, դրոշների ու ցուցանակների առկայության անթույլատրելիության մասին, ադրբեջանական ԶԼՄ-ներում դա ներկայացվում է որպես «հիստերիա՝ այսպես կոչված Սյունիքում» (այսպես են ձևակերպում ադրբեջանցիները):

Опубликованный скрин Армана Татояна

«Կապանի օդանավակայանի հետ կապված Պաշտպանի հայտարարությունները Կապանի քաղաքապետի մեկնաբանությունների հետ միասին ներկայացվում են՝ որպես «սկանդալի հարուցում» ու «Հայկական ռևանշիստների օդային հիստերիա»՝ նշելով, որ օդանավակայանը նույնիսկ պետք է օգտագործվի ադրբեջանական ռազմական ավիացիայի համար ու դարձյալ սպառնալով պատերազմի այսպես կոչված «երկաթե բռունցքով»»,- նշված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Опубликованный скрин Армана Татояна

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է ադրբեջանական լրատվամիջոցների այս մանիպուլյատիվ հարձակումները, որոնցով կեղծվում են պաշտպանի իրական հայտարարությունները, հրահրում նոր թշնամանք ու հայատյացություն: Պաշտպանն ահազանգում է, որ այս գործելակերպը հղի է մարդու իրավունքների նոր խախտումներով:

Опубликованный скрин Армана Татояна

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում