Իրանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

Իրանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻրանը ողջունում է Ռուսաստանի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն սպառնալիքները տարածաշրջանում դեռևս պահպանվում են:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում:

«Այս հակամարտության շարունակությունը կարող էր անվտանգությանն առնչվող հարցեր առաջ քաշել Իրանի հյուսիսային սահմաններին: Մենք գոհ ենք այն հանգամանքով, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել, որպեսզի հնարավորինս շուտ վերջ դնի այս պատերազմին: Սակայն ինձ թվում է, որ այս տարածաշրջանում քնած սպառնալիքներ կան: Նկատի ունեմ, որ անհրաժեշտ է խոչընդոտել ահաբեկչական ուժերի ներկայությանը տարածաշրջանում»,- ասել է իրանցի պաշտոնյան, որը երկօրյա այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում