Արոնյանը դուրս է մնացել մրցաշարից

Արոնյանը դուրս է մնացել մրցաշարից

Լևոն Արոնյանը դուրս մնաց Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարից: Քառորդ եզրափակչում նա պարտություն է կրել Մաքսիմ Վաշյե-Լագրավից (Ֆրանսիա):

Խաղայի առաջին օրվանից հետո Արոնյանը զիջում էր հաշվի մեջ 2,5:1,5 հաշվով: Երկրորդ խաղային օրը կայացած պարտիաներում շախմատիստները մեկական հաղթանակ են տարել ու 2 ոչ-ոքի խաղացել: Արդյունքում գրանցվել է 2:2 հաշիվը:

 

Ֆրանսիացի շախմատիստը հաջորդ փուլում կհանդիպի Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին (Նորվեգիա):

Champions Chess Tour-ի Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 100,000 ԱՄՆ դոլար

Հետևեք մեզ նաև Telegram-ում