«Ինձ հետ մի կատակեք». Քիմ Քարդաշյանը զայրացած է

«Ինձ հետ մի կատակեք». Քիմ Քարդաշյանը զայրացած է

Սոցիալական ցանցերում դստեր համար հպարտությամբ կիսվելու Քիմ Քարդաշյանի փորձն ըստ ծրագրի չի ընթացել. Նոր Ուեսթի ստեղածագրծությամբ հիանալու փոխարեն հետեւորդները կասկածներ eն հայտնել, որ յոթամյա երեխան (նույնիսկ եթե նա մեծանում է Քանյե Ուեսթի հետ) կարող է այդքան հմուտ նկարիչ լինել։ Նորթի լուսանկարը հրապարակել են Twitter-ում՝ այն ուղեկցելով կատակներով. «Պատրաստ եմ վիճել, որ Նորթը չի նկարել սա», «բոլորս էլ տեսել ենք, թե ինչպես էր Նորթը դիմահարդարում Քիմին. նա չի նկարել սա»։

Քիմն այս ամենը չի հանդուրժել եւ նախ Daily Mail պորտալին ստիպել է փոխել վիրավորական վերնագիրը. այժմ «Սա Նորթը չի նկարել»-ի փոխարեն այն հնչում է որպես «Նորթն է նկարել կտավը»։ Մյուսներին Քիմը հուզառատ հրապարակում է նվիրել Instagram-ում։

«Մի կատակեք ինձ հետ, երբ խոսքը երեխաներիս մասին է։ Դուստրս իր լավագույն ընկերոջ հետ նկարչության դասերի է հաճախում, ուր նրանց տաղանդներն ու ստեղծագործական մտածողությունը խրախուսում են ու զարգացնում։ Նորթը ջանասիրաբար աշխատել է այդ նկարի վրա, որի ստեղծումը մի քանի շաբաթ է տեւել։ Որպես հպարտ մայր՝ ես կիսվել եմ նրա աշխատանքով։ Ես մամուլում եւ սոցիալական ցանցերում մեծ մարդկանց կողմից հոդվածներ եմ տեսնում, որոնք պարզվում են՝ արդյոք ճիշտ է, որ իմ երեխան է այն նկարել։ Ինչպե՞ս եք համարձակվում երեխաներին, որոնք ինչ-որ լավ բան են անում, ասել, որ նրանք լավը չեն։ Բավական է խայտառակել ձեզ։ Նոր Ուեսթն է նկարել այդ կտավը եւ վերջ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում