Գերիների վերադարձի հարցով աշխատում ենք ադրբեջանցի և հայ գործընկերների հետ. Զախարովա

Գերիների վերադարձի հարցով աշխատում ենք ադրբեջանցի և հայ գործընկերների հետ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրեց` բոլորովին վերջերս ռուս խաղաղապահների միջնորդության շնորհիվ տեղի ունեցավ հերթական փոխանակումը. տուն վերադարձան մեկ ադրբեջանցի և հինգ հայ:

«Մենք ելնում ենք նրանից, որ այս հարցի օպտիմալ լուծումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումն է, այս մասին են խոսել ՌԴ նախագահը և ԱԳ նախարարը»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում