«Միշտ յուրօրինակ». Լուսինե Թովմասյանը՝ ոճային հագուստով(լուսանկարներ)

«Միշտ յուրօրինակ». Լուսինե Թովմասյանը՝ ոճային հագուստով(լուսանկարներ)

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինե Թովմասյանը վանդակավոր շրջազգեստ է կրում եւ սեւ բլուզ։ Նա երկարաճիտներ է ընտրել ու կերպարն ամբողջացրել բարակ գոտիով։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Այսօր»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է նա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան. «Միշտ յուրօրինակ ու անկրկնելի»։

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Լուսինեն վառ հագուստ էր կրում ու շպարված չէր։ «Ձյան օր»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում