Պետդումայից արձագանքել են թուրքական քարտեզին

Պետդումայից արձագանքել են թուրքական քարտեզին

Պետդումայի պատգամավորները մեկնաբանել են թուրքական հեռուստաալիքի եթերում հայտնված ռուսական տարածքներ ընդգրկող Թուրքիայի քարտեզին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը կարծում է, որ Թուրքիայի իշխանությունները մտածում են Օսմանյան կայսրությունը վերականգնելու մասին: Ընդ որում, նա կասկած է հայտնել, որ Անկարան կփորձի ուժային ճանապարհով բռնակցել Ռուսաստանի տարածքները:

Պատգամավորը նաև թուրք քաղաքական գործիչներին կոչ է արել ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը. «Եթե նրանք ուզում են իրենց վրա ստուգել ռուսական ոգու և մեր զենքի ուժը, թող փորձեն»,- հավելել է Կրասովը:

Պետդումայի մեկ այլ պատգամավոր՝ Պավել Շպերովը վստահեցրել է, որ Թուրքիան ցանկանում է վերականգնել իր երեքդարյա հնության ազդեցության ոլորտը և չի թաքցնում Ղրիմի նկատմամբ ունեցած իր հավակնությունները:

«Բայց չեմ կարծում, որ դա կարող է լուրջ քննարկման առարկա դառնալ»,- հավելել է խորհրդարանականը:

Ավելի վաղ թուրքական «TRT1» հեռուստաալիքը 2050թ.-ի քարտեզ էր ցուցադրել, որում Թուրքիայի կազմում են ընդգրկված Ռուսաստանի և այլ պետությունների տարածքներ: «Միացված» տարածքներից են ռուսական Ղրիմն ու Սևաստոպոլը, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը, Ռոստովը, Վոլգոգրադի, Աստրախանի, Սարատովի, Սամարայի մարզերը, Չուվաշիան, Չեչնիան, Դաղստանը, Ադիգեան և Հյուսիսային Օսիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում