Թուրքիան պետք է մոռանա իր անհեթեթ երազանքները

Թուրքիան պետք է մոռանա իր անհեթեթ երազանքները

Թուրքական TRT1 պետական հեռուստաալիքը ներկայացրել էր մի կանխատեսում այն մասին, թե որ տարածքները պետք է Թուրքիայի ազդեցության գոտիներ դառնան մինչև 2050 թվականը: Այդ ցանկում նաև Հայաստանը կա։

ուրքական պետական TRT1 հեռուստաալիքի ցուցադրած քարտեզը` Անկարայի ազդեցության գոտու ընդլայնման կանխատեսմամբ, անհեթեթ է թվում, Թուրքիայում պետք է մի կողմ դնեն նման երազանքները։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ նման հայտարարություն է արել Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ակտիվ հետևում էր Ղրիմին, երբ վերջինս Ուկրաինայի կազմում էր, և քարոզչական ու ֆինանսական ակտիվ գործունեություն էր ծավալում թերակղզում։

«Այժմ Ղրիմը Ռուսաստանի օրինական մասն է։ Ռուսաստանը Ուկրաինա չէ, նրա հետ նման կուլիսային խաղերը չեն անցնի», – ասել է Գեմպելը։

Աղբյուր՝ Սպուտնիկ Արմենիա

Հետևեք մեզ նաև Telegram-ում