Քարաթափումներ են գրանցվել․ Հայկ Մարության

Քարաթափումներ են գրանցվել․ Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Երեւանում այսօրվա երկրաշարժի հետեւանքով ավերածություններ չեն եղել։

Մի քանի հասցեներում գրանցվել են քարաթափումներ, Էրեբունիում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել։

Շտապօգնության ծառայությունը երկու զանգ է ստացել, կապված երկրաշարժի հետ։ Բարեբախտաբար, ահազանգող քաղաքացիների մոտ որեւէ լուրջ վնասվածք չկա։

Մետրոպոլիտենի աշխատանքը անխափան է՝ սովորական գրաֆիկով։
Օպերատիվ իրավիճակը պահում ենք հսկողության տակ, քաղաքի համապատասխան ծառայությունները շարունակում են աշխատանքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում