Տղան մոր ներկայությամբ ինքնասպան է եղել. ողբերգական դեպք Սյունիքում

Տղան մոր ներկայությամբ ինքնասպան է եղել. ողբերգական դեպք Սյունիքում

Shamshyan.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում, հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:

Դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ:

Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել:

Քննիչի որոշմամբ ինքնաձիգն առգրավվել եւ նշանակվել է դատաձգաբանական եւ դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Կայքի տեղեկություններով՝ Արսեն Ս.-ն աշխատում էր «Ֆորտունա» ՍՊԸ-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում