Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները մեկնարկել են

Իրանի ու Ռուսաստանի զորավարժությունները մեկնարկել են

Այսօր Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում մեկնարկել են Իրանի ու Ռուսաստանի ռազմածովային զորավարժությունները։ Ինչպես նշում է Armeniasputnik.am-ը, տեղեկությունը ՏԱՍՍ-ին է հայտնել Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Մաքսիմ Սուսլովը։ 

Ավելի վաղ Իրանի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զորավարժությունները կսկսվեն փետրվարի 16-ին:

Իրանի զինված ուժերի տվյալներով՝ ռուսական կողմից զորավարժություններին մասնակցելու է «Ստոյկի» հետախուզական ռազմանավը, «Կոլա» ռազմական լցանավը, ինչպես նաև ռազմական ուղղաթիռ է գործարկվելու:

Իրանի կողմից, ՌԾՈւ ստորաբաժանումներից բացի, զորավարժություններին կմասնակցեն նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները:

Հիշեցնենք` Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը 2019 թվականի դեկտեմբերի վերջին համատեղ ռազմածովային զորավարժություններ էին անցկացրել Հնդկական օվկիանոսում և Օմանի ծոցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում