AM | RU
USD
EUR
RUB

«Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել». Սերժ Սարգսյան

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը:

Հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանի հարցին՝ 2018-ի «թավշյա հեղափոխությունը» և Ձեր հրաժարականը որևէ կապ ունե՞ր Արցախյան հիմնահարցի հետ: «Չէ՞ որ 2018-ի գարնանը մենք շատ ծանր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակում էինք, Դուք դա հրաշալի տեսնում և պատկերացնում էիք, և իշխանության էին հավակնում մի խումբ անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ո՛չ Արցախյան շարժման հետ կապ ունեին, ինչպես առաջին նախագահը, ո՛չ էլ գենեզիսով Արցախից էին, ինչպես երկրորդ նախագահը և Դուք։ Երբևէ պետական պաշտոն չէին զբաղեցրել, չէին մասնակցել բանակցային գործընթացին, այսինքն՝ մեծ հաշվով, պատկերացում չունեին բանակցային գործընթացի մասին կամ միայն մամուլից էին տեղյակ։ Դուք ի՞նչ հաշվարկով նրանց փոխանցեցիք իշխանությունը, այդ ծանր իրավիճակում Դուք ինչպե՞ս այդքան հեշտությամբ հրաժարական տվեցիք», դիտարկում-հարցին Սերժ Սարգսյանը հակադարձեց.

«Նախ, պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, ուղիղ կապ ունեն։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, այդ նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։

Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հետհայաց, ռետրոսպեկտիվ վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք «Ռադիոտունը» գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ»։

Հարցին՝ Դուք ասում եք, որ իշխանությունը փոխանցել եք Կարեն Կարապետյանին, բայց լայնորեն տարածված մի վարկած կա, որ Հայաստանի գործող վարչապետը Ձեր պրոյեկտն է՝ անձամբ Ձեր։ Լրագրողի խոսքով, որ նման կարծիք արտահայտողների հիմնական մոտիվացիան այն է, որ Դուք խուսափեիք Արցախի հարցում ցավոտ լուծումների գնալուց և դա թողնեիք այլ մեկի վրա, Ս. Սարգսյանը պատասխանեց.

«Կապիտուլյանտը իմ նախագիծը չէ։ Եվ բացի Ձեր ասածից՝ ես գիտեմ նաև այլ հետևություններ, ուղղակի ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։

…Կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք՝ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին (պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ՝ մնացած բոլոր հարցերում), կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել»։

 

Լրահոս
Ինչպիսի եղանակ է սպասվում մարտ ամսին ՌԴ-ն կոչ է անում Հայաստանում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորել Իմ աջակցությունն եմ հայտնում ԳՇ-ին և բանակային միավորումների հրամանատարական կազմին. Քասախի համայնքապետ «Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով Կա երկու պետության ղեկավար, որ ատամներով պահում են Նիկոլին. Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները, սրանից էլ պա՞րզ. Միքայել Մինասյան Եթե շուտափույթ իշխանափոխություն չլինի, Հայաստանը կգնա կործանման. Արման Նավասարդյան Կանգնում եմ բանակի կողքին․ Սիրուշո ԱԳՆ պարզաբանումը «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ Սպիտակ համայնքի ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի. news.am (տեսանյութ)  Այս փակուղուց դուրս գալու մեկ ճանապարհ կա՝ իշխանության անհապաղ հեռացում. Տիգրան Աբրահամյան Ոստիկանությունը ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը Ինձ տեղեկություններ են հասել, որ հոգեբուժական կլինիկաների բոլոր ղեկավարներին ցուցում է տրվել՝ ուղարկել բոլոր քայլող հիվանդներին Նիկոլի հանրահավաքին. Մինասյան «Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է». ՄԻՊ-ը հակընդդեմ հավաքներից առաջ հայտարարություն է տարածել Սարգսյանն ու Փաշինյանը հանդիպել են 14 ռեկտորներ վախեցան մտնել Ազգային ժողովի շենք Նիկոլի հանրահավաքի մարդահավաքը` հենց հիմա Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել Այս ջանասիրությամբ և կազմակերպվածությամբ եթե ՄՈԲ-ը կազմակերպեիք, հավաքագրեիք հաստատ մինչև Քուռ էինք հասնելու. ռազմական փորձագետը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին Լակոտակրատիան պիտի ինքնակամ հեռանա. Արշավիր Ղարամյան Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել. Թագուհի Թովմասյան 120 տոկոսով աջակցում եմ Փաշինյանին. Արմավիրի քպ-ական քաղաքապետ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Գիտություն ազգային ակադեմիան իշխանությունների պահանջ է ուղղել Վանաձորում մարդկանց ավտոբուս են նստեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերելու համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Կրեմլի արձագանքը` «Իսկանդերի» հետ կապված հայտարարությանը Հայ հայտնիների իրական քաշն ու հասակը. Tert.am Life Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Կառավարության 3-րդ մասնաշենք (տեսանյութ) Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ է անում բավարարել ԳՇ պետին ազատելու դիմումը Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել «Սարքած վիդեոներ են». Սարգսյանը` համացանցում հայտնված հեռախոսազանգերի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Իսկանդերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը. խոսնակ Մանե Գևորգյան Ռոբերտ Քոչարյանը «մարտի 1»-ի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը նույնիսկ քննարկման ենթակա չի. Մակունց Դատախազությունը հերքում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan