Ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում սահմանային միջադեպերը. «Փաստ»

Ինչո՞ւ է ՊՆ-ն թաքցնում սահմանային միջադեպերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հաղորդագրություն է տարածում, թե «հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել»: Իրականում, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, Սյունիքի տարբեր հատվածներում սահմանային միջադեպեր արձանագրվում են, ինչի մասին խոսում են բնակիչները, համայնքների ղեկավարները։

Մարդու իրավունքների պաշտպանն էլ համապատասխան տեսանյութեր է հրապարակել, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Մի քանի օր առաջ էլ միջադեպ էր եղել խնձորեսկցի հովվի և ադրբեջանցի զինվորների միջև, երբ ադրբեջանցիները գողացել էին ոչխարները, ապա սահմանապահների բանակցությունների արդյունքում հետ էին վերադարձրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում