Միխայիլ Գալուստյանն արձագանքել է սթենդափեր դառնալու Գարիկ Մարտիրոսյանի որոշմանը

Միխայիլ Գալուստյանն արձագանքել է սթենդափեր դառնալու Գարիկ Մարտիրոսյանի որոշմանը

Կատակերգու Միխայիլ Գալուստյանն արձագանքել է Գարիկ Մարտիրոսյանի որոշմանը՝ իրեն փորձել սթենդափի ժանրում։ Գալուստյանը որոշման վերաբերյալ իր գնահականը հայտնել է YouTube-յան «Макарена» ալիքին տված հարցազրույցում։

Գալուստյանը հաստատել է, որ դիտել է Մարտիրոսյանի սթենդափը՝ գտնելով սրահում։ Նա զերծ է մնացել այն հաջողված կամ ձախողված անվանել։ «Դրանից այնքան էլ լավ գլուխ չեմ համում։ Չեմ կարող ասել. «Աստված իմ, այս ինչ եմ ես դիտել, այնքան հաճելի էր ականջիս համար», կամ. «Գարիկ, զուր ես արել դա»»,- նշել է կատակերգուն։

Շոումանն իրեն «հումորի այդ տեսակի անարժան գնահատող» է անվանել։ «Կան ավելի վատ եւ ավելի լավ սթենադափեր»,- նշել է Գալուստյանը՝ հավելելով, որ իր համար հետաքրքիր է լսել սթենափերների, որոնք «իսկապես կպատմեն իրենց կյանքի մասին»։

«Նոր Մարտիրոսյան» անունով նախագիծը թողարկվել է 2019թ.-ին։ Նկարագրությունում նշվում է, որ այն «ինտելեկտուալ սթենդափ է կյանքի, քաղաքականության եւ երիտասարդության մասին»։ Շոուի ստեղծողներն այն նկարագրել են որպես «առանց հայհոյանքի, բայց բավական ցինիկ ելույթ»։

Մարտիրոսյանը եղել է Comedy Club եւ «Наша Russia» նախագծերի, ինչպես նաեւ «Наша Russia. Яйца судьбы» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսերը, որում նկարահանվում էր Գալուստյանը։ Կատակերգուները նախագծերով զբաղվել են «СТС»-ում։ Մարտիրոսյանը հանդես էր գալիս Comedy Club-ում, իսկ ավելի ուշ դարձել է ռուսական «Առաջին ալիքի» մի քանի շոուի հաղորդավար։

Աղբյուրը՝ style.news.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում