Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կհանդիպեն
17/02/2021 00:54
Նմանատիպ
Բաքվում փետրվարի 19-ին տեղի է ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն Բաքու է ժամանելու փետրվարի 18-ին, իսկ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին՝ փետրվարի 19-ին:
Նախատեսվում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումները թուրք և վրացի գործընկերների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում