Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը

ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հարցով հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

«ԱԳՆ ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում