Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է հրաժարական տալու մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ 

Այսօր կայացած ճեպազրույցում նա հայտարարել է, որ հրաժարական է տալիս թիմի հետ տարաձայնությունների պատճառով, որոնք ակնառու դարձան «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի ձերբակալումից հետո։

«Ցավոք, այն պատճառով, որ ես չկարողացա համաձայնության գալ թիմի հետ այս թեմայի շուրջ, ես որոշում եմ կայացրել թողնել զբաղեցրածս պաշտոնը»,- հայտարարել է Գախարիան:

«Միասնական ազգային շարժում» կուսակցության գրասենյակում ծափահարություններով են ընդունել Գախարիայի որոշումը։

Գեորգի Գախարիան ծնվել է 1975-ին Թբիլիսիում։

2016-2017 թվականներին եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։

Զբաղեցրել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը։ 2019 թվականի սեպտեմբերի 8-ին ընտրվել է վարչապետ՝ ստանձնելով երկրի կառավարության ղեկավարի լիազորությունները։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում