Books Times.am «XXI ԴԱՐԻ 21 ԴԱՍԵՐԸ», Յուվալ Նոյ Հարարի

Books Times.am «XXI ԴԱՐԻ 21 ԴԱՍԵՐԸ», Յուվալ Նոյ Հարարի

Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը:

– Ի՞նչ է իրականում կատարվում այս պահին:
– Որո՞նք են այսօրվա մարտահրավերներն ու այլընտրանքները:
– Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնենք:
– Ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը:
– Ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:
– Ազգերն ու կրոնները դեռ կարեւո՞ր են:
– Ի՞նչ պետք է սովորեցնենք մեր երեխաներին:

21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից չարտամղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:

Գիրքը պատվիրելու համար խնդրում ենք զանգել հետևյալ հեռախոսահամարով՝

+374 95 428833

Կամ գրել Books.Times.am facebook-յան էջին։

Գինը 5800 ՀՀ դրամ

Հետևեք մեզ նաև Telegram-ում