Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Փետրվարի 18-ին՝ ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։

Այս մասին հաղորդագրութուն է տարածել ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը:

«Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում երթևեկել՝ պահպանելով երթևեկության կանոնները։ Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում