Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հարցը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններում ավելի վաղ քննարկված թեմաների շուրջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Կողմերը քննարկել են այսօր մեր նախագահի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցում բարձրացված թեմաները և պայմանավորվել են հետևել դրանց»,-ասել է գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ Պուտինը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ներառյալ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի գործողությունների համակարգումը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ, ընդգծել են էներգետիկ ոլորտում համատեղ խոշոր նախագծեր իրականացնելու մտադրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում