Արցախն ու Սյունիքն այս պահին հոսանքազրկված են

Արցախն ու Սյունիքն այս պահին հոսանքազրկված են

Ողջ Արցախի Հանրապետությունում և Սյունիքի մարզում այս պահին հոսանք չկա։ Հայաստանի հարավն ու Արցախն արդեն կես ժամից ավելի գտնվում են խավարի մեջ։

Այս մասին գրում է Ֆեյսբուքի ողջ հայկական տիրույթը։ Լուրը հաստատեցին նաև 168.am-ի աղբյուրները Սյունիքի մարզից և Արցախից։

Ստեփանակերտից մեզ ասացին, որ ցերեկը նույնպես անջատում եղել է, բայց մոտ մեկ ժամ անց վերականգնվել են էլեկտրականության մատակարարումները։

Արցախում ասում են, որ իրենց ասել են հոսանքը Հայաստանից է գալիս, էնտեղ վթար է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Սյունիքին ու Արցախին էլեկտրաէներգիա մատակարարող Տաթևհէկի մի մասը վերջին իրադարձությունների արդյունքում անցան Ադրբեջանին։

Մինչ լուրը պատրաստում էինք հրապարակման, տեղեկացանք, որ Արցախում և Սյունիքի մարզում արդեն վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այս մասին մեզ հայտնեցին Ստեփանակերտից, Քաջարանից, Սիսիանից և կապանից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում