Թեհրանը մտադիր է ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել. Ռոհանի

Թեհրանը մտադիր է ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է «ԵԱՏՄ-ում իր ներկայությունը մշտական դարձնել»: Այդ մասին հաղորդում է Irna գործակալությունը:

«Այդ միություններին անդամակցելը շատ կարևոր է»,- ասել է Ռոհանին և ընդգծել, որ ԵԱՏՄ-ն արտահանման հարցում Իրանին շատ է աջակցել: Իրանի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով Թեհրանը կկարողանա ակտիվ ներկայություն ապահովել տարածաշրջանում և տարածաշրջանից դուրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում