Թուրքական ապրանքների ներկրման փորձեր արվում են. ՊԵԿ պաշտոնյա

Թուրքական ապրանքների ներկրման փորձեր արվում են. ՊԵԿ պաշտոնյա

2021թ-ից Հայաստանում գործող թուրքական ծագմամբ ապրանքների ներկրման արգելքից հետո էլ կան ներմուծողներ, որ փորձում են շրջանցել այդ որոշումն ու իրենց ներկրած ապրանքը ներկայացնում են այլ երկրի անվան տակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը:

«Որոշակի դեպքեր ունենք, որ փորձ է արվել ներմուծել: Դրանք դուրս են հանվել երկրից, չեն թույլատրվել ներմուծումները: Հավանականության մասին ասեմ, որ մենք բոլոր ռիսկերից տեղյակ ենք, գիտենք, թե ինչ ռիսկեր կարող են լինել: Եվ մեր վարչարարական գործիքակազմով անպայման կսահմանափակենք բոլոր այդ աօրինական գործողությունները»,- ասաց ՊԵԿ պաշտոնյան:

Ասուլիսին ներկա ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանն էլ նշեց, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2019թ-ին 25 մլրդ դրամի մաքսային վճարների գանձում է եղել: ՊԵԿ պաշտոնյան, սակայն, համաձայն չէ այն դիտարկման հետ, թե արգելքի հետևանքով ՀՀ պետական բյուջեն այդքան նվազում է ունենալու:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում