Ալիևը հասկանում է, որ ստիպված է լինելու իր զորքերը դուրս բերել Շուշիից, Հադրութից. Արթուր Ղազինյան

Ալիևը հասկանում է, որ ստիպված է լինելու իր զորքերը դուրս բերել Շուշիից, Հադրութից. Արթուր Ղազինյան

«Ալիևը հասկանում է, որ ստիպված է լինելու իր զորքերը դուրս բերել Շուշիից, Հադրութից»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արթուր Ղազինյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Վաղը կայանալիք հանրահվաքից, Նիկոլից ավելի շատ, անհանգստացած է Ալիևը, քանզի շատ քաջ գիտակցում է իր պաշտպանության տակ գտնվող փաշինյանական ռեժիմի անկման իր համար ծանր հետևանքները:

Ալիևը հասկանում է, որ Հայաստանում ազգային շահի վրա հիմնված իշխանության ձևավորումից կարճ ժամանակ հետո ստիպված է լինելու իր զորքերը դուրս բերել Շուշիից, Հադրութից, Սյունիքի իրեն նվիրած տարածքներից, ինչի հետևանքով կորցնելու է ոչ միայն Արցախը, այլ նաև իր իշխանությունն ու հարստությունը:

Ուրեմն վաղը, ժամը 15.00 բոլորս դեպի Ազատության հրապարակ, Ալիևին, Էրդողանին ու Փաշինյանին ցույց տանք մեր ուժը, միասնականությունը, մեր Հայրենիքում ապրելու և հաղթելու վճռականությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում