AM | RU
USD
EUR
RUB

Եթե ՀՀ-ն որևէ հատվածում ունի խնդիր, դա անձնապես իմ խնդիրն է․ Գորիսի քաղաքապետ. «Հրապարակ»

 

«Դավիթ Բեկի գյուղապետ Բենիամին Պողոսյանը, օրինակ, հայտնել էր՝ սյունեցիները լքում են գյուղը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան. 20 երեխայի արդեն հանել են դպրոցից, գյուղացիները վաճառում են իրենց անասունները, քանի որ ո՛չ կարող են անասնապահությամբ զբաղվել, ո՛չ էլ ցանքատարածքներ մշակել։

Սյունիքի մարզպետարանի մամուլի քարտուղարին խնդրեցինք մեզ տրամադրել մարզից արտագաղթի թվերը։ Օրվա վերջին նա հայտնեց՝ նայել են պատերազմից առաջ ու հունվարի թվերը՝ նույնն են, դեռ մի քիչ էլ ավելացել են։ «Մի նրբություն էլ կա․ մենք ունենք նաև Արցախից տեղահանվածներ, բայց անգամ էդ թիվը հանելուց հետո բնակիչների թիվն ավելացել է»։ Սյունիքի համայնքների ղեկավարները մարզում տիրող տրամադրությունների մասին զուսպ են արտահայտվում․ արտագաղթ չկա, մարդիկ իրենց տեղում են։ Դեռևս։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը արտագաղթի մասին հարցին ի պատասխան ասաց՝ սյունեցու թասիբի հարց է, բոլորն էլ «իրանց տեղում են, իրանց առօրյա կյանքով»։

Տեղ խոշորացված գյուղի ղեկավար Ներսես Շադունցը նույն հարցին պատասխանեց․ «Առայժմ՝ չէ, գարունը հեսա բացվում ա, թե հետո ինչ կլինի, չեմ կարա ասեմ»։ Գյուղից արտագաղթ կա՞։ «Մերոնց չեն հանել, սկի որ ուզենան էլ հանել, մերոնք դուրս էլ չեն գա»,- ասաց գյուղապետը։ Բայց որ գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ, գյուղապետը չի թաքցնում։ Ասաց՝ համայնքը սեփական ու համայնքային նշանակության վարելահողերից ու արոտներից 80 հա կորցրել է։ «Իսկ արոտներ․ դրա մասին չեմ էլ խոսում, մեր համայնքի ուղղվածությունը հիմնականում անասնապահությունն ու դաշտավարությունն էր։ Հիմա սա չկա, արդեն լուրջ խնդիրներ են առաջացել»։ Արոտները չկան, իսկ անասուննե՞րը։ Գյուղապետն ասում է, որ պատերազմի պատճառով անասունների 50 տոկոսը պատերազմի ժամանակ և հետո վաճառքի է հանվել։ «Շատ էժան գներով։ Մի մասն էլ մի կերպ, զոռով պահում են, էս պահին մեկը մեկին խանգարելով, մեկը մեկին վնասելով՝ ցորենի դաշտերին, մյուս, պրոբլեմներ։ Դե, մեկը անասուն է պահում, իրա անասունները ստիպված մտնում են մի ֆերմերի դաշտեր, որը դաշտավարությամբ է զբաղվում, նրա ցորենի դաշտը վնասում։ Հնարավոր չի, չի ստացվում, անասունն անլեզու կենդանի ա, չես կարա բացատրես, որ չպիտի մտնես։ Սոված ա, մտնում ա, ի՞նչ անի, կեր չեն կուտակել, բան չեն արել»։

7-8 գյուղերից բաղկացած խոշորացված համայնքի 50 հազար ոչխարից մնացել է 21 հազար 500 գլուխ։ 30 հազար և ավելին այս ընթացքում էժան գներով վաճառվել է։ Ովքե՞ր են էժան գնով վաճառողները։ Գյուղապետն ասում է՝ տեղացիներ են, չի ճանաչում։ «Պատերազմի ժամանակ էլ, հետո էլ, իրանք եկան, խաբեցին մարդկանց, էժան գներով տարան Երևանի կողմերը, հետո իմացանք, որ մի մասը կանոնակարգված ձևով արտահանել են Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այսինքն՝ մի հատ տենց կազմակերպված մոտեցում չկար, որ կազմակերպեին, մարդկանց ուղղություն ցույց տային, դիվանագիտական խողովակներ օգտագործեին, նորմալ վաճառք անեին դեպի Իրան»։ Շադունցի խոսքով՝ շատերն իրենց ոչխարները վաճառել են 30 հազար դրամով։ Եվ անգամ մարդիկ կան, որոնց ոչխարները պարտքով տարել են, մինչև հիմա փողերը չեն տվել։ «Տարել են ու շատ խայտառակ ճանապարհով։ Այսինքն՝ մարդը գնացել է, վարկ է վերցրել, 60 հազար դրամով ոչխար ա գնել, որ տանի Արաքսի ափերին պահի, պատերազմը սկսվել ա, էդ մարդը ո՛չ կերի բազա ա ունեցել, որ կեր կուտակի, ո՛չ էլ արոտավայր ունի, ստիպված 25-30 հազար դրամով անասուններին վաճառքի է հանել»։
Բանկերն էլ իրենց տոկոսներն ուզում են։ Գյուղապետը զրույցի վերջում մեր մաղթանքին, որ պինդ մնան, ասաց․ «Հլա որ պինդ ենք, տենանք վերջն ինչ է լինում»։

Վազգեն Մանուկյանը նախորդ շաբաթ Ազատության հրապարակում կոչ արեց, որ Երևանից, այլ մարզերից մարդիկ վեր կենան, գնան Սյունիք, որ սյունեցին տեսնի, որ ողջ Հայաստանն իրենց հետ է։ Սյունեցիներն ուրախանո՞ւմ են նման այցերից։ Հարցն ուղղում ենք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որն ասում է՝ որպես ՀՀ քաղաքացու, իր համար կարևոր չէ՝ Գորի՞սը խնդիր ունի, թե՞ Կիրովականը կամ Գյումրին։ «Հայաստանի Հանրապետությունը եթե որևէ հատվածում ունի խնդիր, դա անձնապես իմն է»,- ասում է Առուշ Առուշանյանը։ «Դե, եղել է, որ «իշխանությունից» ու ընդդիմությունից գալիս են»։

Իշխանությունից այսքանից հետո ակնկալիքնե՞ր ունեն։ Առուշանյանի խոսքից դատելով՝ ոչ, քանի որ իշխանությունը ձախողվել է գլխավորում՝ չի կարողացել պահել մեր պատմական հողերը, որպեսզի դրանք չանցնեն թշնամուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Կանգնում եմ բանակի կողքին․ Սիրուշո ԱԳՆ պարզաբանումը «105 ռոյալ» նախագիծի վերաբերյալ Օնիկ Գասպարյանին համարում եմ հայրենասիրության բացառիկ օրինակ. Վանաձորի քաղաքապետ Սպիտակ համայնքի ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի. news.am (տեսանյութ)  Այս փակուղուց դուրս գալու մեկ ճանապարհ կա՝ իշխանության անհապաղ հեռացում. Տիգրան Աբրահամյան Ոստիկանությունը ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը Ինձ տեղեկություններ են հասել, որ հոգեբուժական կլինիկաների բոլոր ղեկավարներին ցուցում է տրվել՝ ուղարկել բոլոր քայլող հիվանդներին Նիկոլի հանրահավաքին. Մինասյան «Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է». ՄԻՊ-ը հակընդդեմ հավաքներից առաջ հայտարարություն է տարածել Սարգսյանն ու Փաշինյանը հանդիպել են 14 ռեկտորներ վախեցան մտնել Ազգային ժողովի շենք Նիկոլի հանրահավաքի մարդահավաքը` հենց հիմա Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել Այս ջանասիրությամբ և կազմակերպվածությամբ եթե ՄՈԲ-ը կազմակերպեիք, հավաքագրեիք հաստատ մինչև Քուռ էինք հասնելու. ռազմական փորձագետը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին Լակոտակրատիան պիտի ինքնակամ հեռանա. Արշավիր Ղարամյան Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել. Թագուհի Թովմասյան 120 տոկոսով աջակցում եմ Փաշինյանին. Արմավիրի քպ-ական քաղաքապետ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Գիտություն ազգային ակադեմիան իշխանությունների պահանջ է ուղղել Վանաձորում մարդկանց ավտոբուս են նստեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերելու համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Կրեմլի արձագանքը` «Իսկանդերի» հետ կապված հայտարարությանը Հայ հայտնիների իրական քաշն ու հասակը. Tert.am Life Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Կառավարության 3-րդ մասնաշենք (տեսանյութ) Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ է անում բավարարել ԳՇ պետին ազատելու դիմումը Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել «Սարքած վիդեոներ են». Սարգսյանը` համացանցում հայտնված հեռախոսազանգերի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Իսկանդերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը. խոսնակ Մանե Գևորգյան Ռոբերտ Քոչարյանը «մարտի 1»-ի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը նույնիսկ քննարկման ենթակա չի. Մակունց Դատախազությունը հերքում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը Վարչապետը առանց ԳՇ Պետի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Անթույլատրելի է ցանկացած շահարկում․ ՀՀ նախագահը՝ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ որոշման մասին Սոնա Ռուբենյանը՝ հմայիչ կերպարում Արցախի իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որեւէ կողմի հանրահավաքներին մասնակցելու գործընթացին. խոսնակ. news.am «Տարբերվող»․ Իննա Խոջամիրյանի նոր տեսանյութը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan