Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա ազգի փրկությունը կլինի

Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա ազգի փրկությունը կլինի

Մենք այսօր ներկայացնում ենք իրականությունը, այսօր հայրենիքի փրկության խնդիրն է դրված, մնացածը կախված է ժողովրդից, իրավիճակից, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Եթե իրենք վայրկյան շուտ տան հրաժարականը, դա փրկություն է ազգին, ժողովրդին, երկրին», – ասաց Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ պետք է վերացնել երկրում առկա լարվածությունը։

«Ցանկացած քաղաքացի թող նստած վերլուծի՝ Ծառուկյանն ինչ ասել ա, իրականություն է եղել։ Երբևիցե քայլ չկատարեցին պատրաստվելու, նախապատրաստվելու, դիրքավորվելու, բանակցելու։ Պատերազմը սկսեց, ասում են՝ դե անակնկալ է մեր համար։ Չորս ամիս է՝ ասել եմ, եթե պատրաստվեին, ոչ պատերազմ կլիներ, ոչ այդքան զոհ կլիներ, ոչ էլ այդպիսի խայտառակ պարտություն։ Մարդկանց խաբելով, սուտ ասելով՝ ման են գալիս, վերջը ինչ է լինելու՝ չգիտեմ», – ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում