Ադրբեջանական կողմն արգելել է իրականացնել որոնողական աշխատանքներ
22/02/2021 10:26
Նմանատիպ
Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:
Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:
Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում