ԱՄՆ-ը չի կարող ներկա լինել ԳՀՀՊ-ի շուրջը բանակցություններին. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ը չի կարող ներկա լինել ԳՀՀՊ-ի շուրջը բանակցություններին. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն իրավունք չունի ներկա լինելու միջուկային գործարքի շուրջը համաձայնագրի մասնակիցների բանակացություններին, մինչեւ չչեղակի Իրանի նկատմամբ պատժամիջոցները: Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

«Այս պահին ԱՄՆ-ը միջուկային գործարքի մասնակց չէ, որպեսզի մասնակցի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջը նիստերին (ԳՀՀՊ)»,- ասել է նա: Դիվանագետը հավելել է, որ «մինչեւ ԱՄՆ-ը չվերացնի (Թեհրանի նկատմամբ) պատժամիջոցները, չի կարող ներկա լիենլ միջուկային գործարքի շուրջը բանակցություններին»: Փետրվարի 18-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները պատրաստ է Եվրամիության հրավերով մասնակցելու Իրանի եւ «5 + 1» ձեւաչափի մյուս մասնակիցների հետ (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, եւ Գերմանիա) իրանական միջուկային ծրագրի շուրջը բանակցություններին: Reuters-ի տվյալներով՝ Եվրամիության մի բարձրաստիճանի ներկայացուցիչ հայտարարել է, որ Բրյուսելը պատրաստ է անցկացնելու մասնակիցների հանդիպում այդ ձեւաչափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում