Հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրգործ

Հանրահավաքի ժամանակ Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրգործ

Շաբաթ օրը հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), Aysor.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նշեց, որ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու նպատակով:

Վազգեն Մանուկյանը հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, թե «պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում