Պետք է կրակեն ժողովրդի վրա, որ պահեն իրենց իշխանությունը. Իշխան Սաղաթելյան

Պետք է կրակեն ժողովրդի վրա, որ պահեն իրենց իշխանությունը. Իշխան Սաղաթելյան

Մենք սադրանքների չենք գնալու: Այսօր ՀՀ վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության երթից առաջ լրագրողների հետ զրույցում շեշտեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Սադրանքների չենք գնալու, բայց երբեք էլ թույլ չենք տալու որևէ մեկը նման սպառնալիքներով ահաբեկի մեր ժողովրդին: Մենք կազմակերպված ձևով քշելու ենք այս իշխանությանը: էդ ծերունի ավազակը և մյուսները թող մտածեն (տարբեր դեսպանատների հետ բանակցություններ վարելով) իրենց քաղաքական ապաստանի մասին, որովհետև իրենք լավ գիտեն` պետք է կրակեն ժողովրդի վրա, որ պահեն իրենց իշխանությունը: Հակառակ դեպքում՝ պատասխան են տալու ամեն ինչի համար»,- ասաց Սաղաթելյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ ՀՀ գործող իշխանություններից ամեն ինչ սպասում է, իսկ կրակելու մասին հայտարարությունը դիտարկում է ոչ միայն իբրև սպառնալիք, այլև միանգամայն հավանական գործողություն:

«Չի կարող հայ ժողովրդին ղեկավարել իր սեփական ժողովրդին կոտորած իշխանությունը»,- ասաց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում