6 բաժակ` 2-ի համար. Պուտինի ու Լուկաշենկոյի ճաշկերույթը բանակցություններից հետո

6 բաժակ` 2-ի համար. Պուտինի ու Լուկաշենկոյի ճաշկերույթը բանակցություններից հետո

Բանակցություններից հետո Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն դահուկներով և սնոուբորդերով ակտիվ հանգիստ են անցկացրել, այնուհետև ճաշկերույթ են ունեցել: Այս մասին տեղեկացնում է «Московский Комсомолец» պարբերականը:

Թե ինչ է քննարկվել ընթրիքի ժամանակ, հայտնի չէ: Այնուամենայնիվ, կադրերում երևում է, որ առաջնորդները նստած են տաք սվիտերներով, իսկ Պուտինը նաև տաք հագուստով է: Նախագահների առջև դրված է եղել մեկական ափսե և երեքական բաժակ: Սննդամթերքի բաժինները փոքր են եղել, հայտնի չէ, թե ինչ ուտեստներ են: Հաղորդվում է, որ սնունդը բելառուսական ծագում է ունեցել, և ՌԴ նախագահը գովել է այն:

Նշվում է նաև, որ Լուկաշենկան Պուտինին նվեր է բերել: Թե ինչ նվեր է, կտեղեկացնեն ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում