Լյուսի Հայրապետյանը՝ Մալդիվներում հանգստի և համարձակ լուսանկարների մասին

Լյուսի Հայրապետյանը՝ Մալդիվներում հանգստի և համարձակ լուսանկարների մասին

Մոդել Լյուսի Հայրապետյանն օրերս է վերադարձել Մալդիվներից: Tert.am Life-ի հետ զրույցում Լյուսին խոսել է հանգստի, առաջին անգամ Մալդիվներ գնալու և իր համարձակ լուսանկարների մասին:

Լյուսին հանգստի էր մեկնել ընկերուհիների հետ: «Վերջին անգամ հանգստի մեկնել էի մեկ տարի առաջ, այս ընթացքում հանգստի կարիք շատ ունեի: Եթե անցած տարվա իրադարձությունները չլինեին, 3-4 անգամ հանգստի կմեկնեի: Ամռանն ու աշնանը լողավազան էի գնում, որպեսզի ջրի պակասս լրացնեմ, նույնիսկ մինչև հոկտեմբերի վերջ գնում էի. ճիշտ է, այդ եղանակին լողավազանում մենակ էի, բայց գնում էի: Թռիչքների սահմանափակման հետ կապված ընտրության հնարավորությունը մեծ չէր: Ես օվկիանոս շատ եմ սիրում, ինձ համար առանց ջուր հանգիստը կատարյալ չէ: Պետք է կամ Դուբայ, կամ Մալդիվներ, կամ էլ Կիպրոս մեկնեինք: Դուբայում շատ եմ եղել, ավելի հետաքրքիր վայր էի ուզում, այդպես որոշեցինք գնալ Մալդիվներ: Միշտ մտածում էի, որ ամուսնուս հետ կմեկնեմ Մալդիվեներ, բայց այսպես ստացվեց, հետո, երբ սիրելիս որոշի Մալդիվներ տանել, թող ինքն էլ տանի»,- ասաց նա:

Մոդելն առաջին անգամ էր Մալդիվներում: Նա ընդգծեց, որ այլ էր պատկերացնում այն: «Մենք Մալդիվները շատ ավելի հանգիստ ու ձանձրալի էինք պատկերացնում, մտածում էինք՝ ոչինչ չենք անելու, ալկոհոլ չենք խմելու, խելոք արևին ենք նստելու, հետո հասկացանք՝ լրիվ հակառակն է լինելու: Ծննդյանս օրը գիշերն ընկերուհիս եկավ տորթով շնորհավորելու, բարձր երաժշտություն էր միացված: Դուռը թակեցին, մի կին էր, ասաց, որ եթե երաժշտությունը չանջատենք, հյուրանոցի անվտանգությանը կկանչի: Մենք վատ չէինք տրամադրվում, նման բաները հակառակ էինք ընդունում, մտածում էինք, որ շատ լավ է անցնելու ամեն ինչ»,- նշեց նա:

Լյուսին ասաց, որ Մալդիվներում մնացել են 12 օր: «Ընկերներիցս շատերը Մալդիվենրի տարբեր կղզիներում էին, բայց չկարողացանք հանդիպել, որովհետև Մալդիվներում խիստ էր կղզուց կղզի գնալու հարցը: Դայվինգի սիրահար չեմ, սերֆինգ ևս չեմ արել, ասացին, որ շնաձկներ կան, ես էլ վախենում եմ: Օվկիանոսի ափին գեղեցիկ արևայրուք եմ ընդունել, առանց դրա ինձ չեմ պատկերացնում: Եթե մուգ չեմ, ուրեմն՝ տրամադրություն չունեմ»,- ասաց մոդելը:

Լյուսին Մալդիվներից համարձակ լուսանկարներ և տեսանյութեր էր հրապարակում: Խոսելով այդ լուսանկարների մասին՝ նա շեշտեց. «Մինչև Մալդիվներ մեկնելն էլ տեղադրում էի համարձակ լուսանկարներ, այդ համարձակն էլ, իրականում, չակերտների մեջ է, որովհետև ինձ համար դրանք համարձակ չեն: Չեմ պատկերացնում մարդկանց, ովքեր գնում են լողափ և չադրայով լինում: Նորմալ է, երբ օվկիանոսի ափին ուզում ես առանց հետքերի արևայրուք ունենալ, աղջիկները հաճախ են թոփլես անում: Իմ չափն ու սահմանը միշտ պահում եմ, խելամտորեն եմ մոտենում այդ հարցին»,- նշեց նա:

Լյուսին նաև ասաց, որ քննադատություններից խուսափել չի հաջողվել: «Մայրս շատ ծանր էր տանում, որ քննադատում են, բայց հասկանում էր՝ լուսանկարների մեջ ոչ մի վատ բան չկա: Հայրս ևս ընդունում է իմ տեսակը, իմ բաց լուսանկարների համար երբեք չի ամաչել: Երբեք հայ իրականության մի մաս չեմ եղել, 15 տարեկանից աշխատել եմ, թեև իմ հասակակիցները չէին աշխատում: Ունեմ իմ կյանքը, որն ինձ տրված է մեկ անգամ, անգամ մեկ գրամ չեմ մտահոգվել քննադատություններից: Ապրում եմ իմ համեստ կյանքով, ժամանակ առ ժամանակ ճամփորդում եմ, ուրախանում, չեմ պատրաստվում ոչ մի վայրկյան վատնել ուրիշների կարծիքների մասին մտածելու համար»,- եզրափակեց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում