Լուկաշենկոն Պուտինին բելառուսական միս ու պանիր է նվիրել

Լուկաշենկոն Պուտինին բելառուսական միս ու պանիր է նվիրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին բելառուսական ապրանքներով լի զամբյուղ է նվիրել: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»` հղում տալով «Пул первого» տելեգրամյան ալիքին:

Զամբյուղի մեջ եղել է Ալեքսանդրիայի` Բելառուսի նախագահի հայրենի գյուղի պանիրը: Նվեր բերված բելառուսական արտադրանքի նմուշների թվում կան իսպանական խոզապուխտ խամոնի և իտալական պարմեզան պանրի անալոգները:

Լրագրողների խոսքերով՝ Պուտինին դուր են եկել իր բելառուս գործընկերոջ բերած մթերքները:

Երկու նախագահները միասին ընթրել են, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը չի մասնակցել հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում