«Ամուսնություն չեմ պլանավորում». Ռոզի Ավետիսովա (լուսանկարներ)

«Ամուսնություն չեմ պլանավորում». Ռոզի Ավետիսովա (լուսանկարներ)

Ռոզի Ավետիսովան «Սարի աղջիկը» հեռուստասերիալի դերասանական կազմում է: Դերասանուհու հետ խոսել ենք մարմնավորած կերպարի, հեռուստադիտողների արձագանքների եւ անձնականի մասին:

«Սերիալի նկարահանումներից բացի, այժմ զբաղված եմ «Սեր» ներկայացման մեջ: Մարտից նոր նախագծեր կունենամ, բայց դեռ չակերտները չեմ բացի. այդ մասին ավելի ուշ կպատմեմ»,-BRAVO.amի հետ զրույցում ասել է Ռոզին:

Խոսելով սերիալային կերպարի մասին՝ նա նշել է.«Իհարկե, հետաքրքիր է, բայց նմանություններ քիչ ունենք:): Նա ավելի հավասարակշռված է, ես ավելի՝ էքսցենտրիկ»:

Դերասանուհու հիմնական խաղընկերներից է Արտաշես Մխիթարյանը: Ասում է՝ նրա հետ առաջին համագործակցությունն է, բայց բավական հեշտ է ստացվել խաղը հենց առաջին օրվանից.«Իսկ արձագանքներին քիչ եմ հետեւում, առանձնապես ժամանակ չեմ տրամադրում դրան»:

Հետաքրքրվել ենք նաեւ անձնականի մասին.«Անձնական դաշտում նորություններ չունեմ, ամուսնություն չեմ պլանավորում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում