Բրիտանացի մոդելն ամբողջ մարմինը պատել է դաջվածքներով (լուսանկարներ)

Բրիտանացի մոդելն ամբողջ մարմինը պատել է դաջվածքներով (լուսանկարներ)

Բրիտանացի ինստագրամյան մոդել Բեքի Հոլտը 2001 թվականից սկսել է դաձվածքներ անել իր մարմնի վրա և ահա 20 տարի անց նրա ողջ մարմինը պատված է դաջվածքներով:

Lad Bible-ի հաղորդմամբ` 33-ամյա երիտասարդ մայրիկը 35 հազար ֆունտ ստեռլինգ է ծախսել դաջվածքների վրա: Այսօր Բեքին հայտնի մոդել է Ինստագրամում, ով փորձում է վերականգնել իր օգտահաշիվը: Նշվում է, որ նախորդն ուներ 193 հազար հետևորդ:

Աղջիկը նշել է, որ չի պատրաստվում դաջվածքներ անել դեմքի վրա և, առանձնապես, նոր դաջվածքներ անելու ցանկություն այլևս չունի:

«Ինձ միշտ դուր են եկել Bizarre ամսագրի շապիկին պատկերված աղջիկները, նրանք ինձ ոգեշնչել են իրենց տեսքով: Այդ պատճառով էլ որոշեցի դառնալ նրանց նման` ծածկված դաջվածքներով: Իսկ 2014 թ. ես իրականացրի երազանքս և հայտնվեցի այդ ամսագրի շապիկին»,- խոստովանել է մոդելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում