AM | RU
USD
EUR
RUB

Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքն է ուզում վերցնել. «Հրապարակ»

 

«ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել։ Նա ակտիվ շփումների մեջ է առաջին ատյանի դատավորների, վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Լիլիթ Թադևոսյանի հետ։ Ջհանգիրյանն արդեն երեք անգամ այցելել է ընդամենը 2 շաբաթ առաջ ընտրված վճռաբեկի նախագահին, քննարկել են որոշ գործերով դատավորների աշխատանքները համակարգելու, նրանց հրահանգավորելու հարցեր։ Նաև մի քանի անգամ այցելել է վարչապետի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանին։ Այս մասին մեզ ասաց նաև դատավոր Կարինե Պետրոսյանը, ով դիմել է ԲԴԽ՝ Ջհանգիրյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Ի դեպ, նախօրեի կալանքի սանկցիաներով էլ Ջհանգիրյանը պասիվ չի եղել։

Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը նրան ասել է՝ սա քո առաջին փորձությունն է, տեսնենք, թե ոնց կհաղթահարես։ Արդյունքը կարծես «վատ» չէ՝ 4-5 հոգուց երկուսին, Ջհանգիրյանի և Երևանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ջանքերով, կալանք տվեցին։ Ի դեպ, Մկրտչյանը 2000-2006 թթ․ եղել է Լոռու դատախազը և ԱԱԾ տնօրեն, ծնունդով վանաձորցի Արմեն Աբազյանի հետ բավականին մտերիմ է մինչ օրս, ինչով էլ նաև բացատրվում է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով կալանքներ տալու շահագրգռությունը։

Հիշեցնենք, որ ֆեյքը հայհոյախառն գրառումներ է արել ԱԱԾ տնօրենի հասցեին։ Ինչ վերաբերում է վճռաբեկի նախագահին, ապա ուշագրավ է, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո Լ․ Թադևոսյանը հայտնի «7-ի գործով» մեղադրող դատախազներից մեկն էր, նա նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործով է դատախազ եղել։ Չնայած դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, Ջհանգիրյանի և Թադևոսյանի հոր՝ Զելիմ Թադևոսյանի միջև նախկինում ջերմ հարաբերություններ են եղել, հիմա էլ աղջկա հետ է դա շարունակվում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ոստիկանությունը ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը Ինձ տեղեկություններ են հասել, որ հոգեբուժական կլինիկաների բոլոր ղեկավարներին ցուցում է տրվել՝ ուղարկել բոլոր քայլող հիվանդներին Նիկոլի հանրահավաքին. Մինասյան «Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է». ՄԻՊ-ը հակընդդեմ հավաքներից առաջ հայտարարություն է տարածել Սարգսյանն ու Փաշինյանը հանդիպել են 14 ռեկտորներ վախեցան մտնել Ազգային ժողովի շենք Նիկոլի հանրահավաքի մարդահավաքը` հենց հիմա Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել Այս ջանասիրությամբ և կազմակերպվածությամբ եթե ՄՈԲ-ը կազմակերպեիք, հավաքագրեիք հաստատ մինչև Քուռ էինք հասնելու. ռազմական փորձագետը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին Լակոտակրատիան պիտի ինքնակամ հեռանա. Արշավիր Ղարամյան Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել. Թագուհի Թովմասյան 120 տոկոսով աջակցում եմ Փաշինյանին. Արմավիրի քպ-ական քաղաքապետ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Գիտություն ազգային ակադեմիան իշխանությունների պահանջ է ուղղել Վանաձորում մարդկանց ավտոբուս են նստեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերելու համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Կրեմլի արձագանքը` «Իսկանդերի» հետ կապված հայտարարությանը Հայ հայտնիների իրական քաշն ու հասակը. Tert.am Life Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Կառավարության 3-րդ մասնաշենք (տեսանյութ) Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ է անում բավարարել ԳՇ պետին ազատելու դիմումը Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել «Սարքած վիդեոներ են». Սարգսյանը` համացանցում հայտնված հեռախոսազանգերի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Իսկանդերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը. խոսնակ Մանե Գևորգյան Ռոբերտ Քոչարյանը «մարտի 1»-ի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը նույնիսկ քննարկման ենթակա չի. Մակունց Դատախազությունը հերքում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը Վարչապետը առանց ԳՇ Պետի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Անթույլատրելի է ցանկացած շահարկում․ ՀՀ նախագահը՝ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ որոշման մասին Սոնա Ռուբենյանը՝ հմայիչ կերպարում Արցախի իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որեւէ կողմի հանրահավաքներին մասնակցելու գործընթացին. խոսնակ. news.am «Տարբերվող»․ Իննա Խոջամիրյանի նոր տեսանյութը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ Ռուսաստանում պատգամավորի կիսամերկ որդին վրաերթի է ենթարկել փողոցն անցնող դատախազին և նրա կնոջը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը քաղաքացիական հագուստով ոստիկաններ կբերի Փաշինյանի հանրահավաքին. Մեդիապորտ Գոհար Ավետիսյանի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Դուբայից Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին. Գեղամ Նազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan