AM | RU
USD
EUR
RUB

Խայտառակ բացահայտումներ են արվել պատերազմի ընթացքից. «168 ժամ»

 

«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես հաղթեց Փաշինյանին: Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:

Նա նաև հավելել է, որ, եթե անգամ ադրբեջանցիների կողմից կռվել են թուրքերը, սիրիացի ահաբեկիչները, նրանք կատարել են իրենց խնդիրը:

«Այո, ես կտրուկ դեմ եմ ՆԱՏՕ-ի բանակի օգտագործմանը: Դա հակասում է մեր ազգային շահերին: Բայց խոսքն Ալիևի դիրքերից հարցին նայելու մեջ է: Նրա առջև խնդիր է դրված եղել, նա կատարել է այն: Փաշինյանի առջև դրված է եղել խնդիր, և նա ամբողջովին տապալել է այն: Նա դավաճանել է Արցախն իր անկարողությամբ և ապաշնորհությամբ: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Սոլովյովը:

Իր հերթին՝ Վլադիմիր Սոլովյովի հետ ուղիղ տեսակապի ժամանակ ռուս ռազմական փորձագետ ու զինվորական թղթակից Ալեքսեյ Լեոնկովն ասել է, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, Հայաստանի ղեկավարության կողմից Արցախին հասցվող էական օգնության բացակայության արդյունքն էր:

«Բառերով ամեն բան գեղեցիկ էր հնչում՝ մարտակոչ, Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու կոչ, սակայն կամավորները ներկայանում էին զինկոմիսարիատներ, իսկ նրանց ասում էին՝ սպասեք: Արցախից ռումբեր, փամփուշտներ էին խնդրում, անհրաժեշտ տեխնիկա, համազարկային կրակային համակարգերի գծով մասնագետներ, բայց ոչինչ չէր հասնում Արցախ»,- ասել է Լեոնկովը:

Նա նաև հավելել է, որ զորքերի հյուսիսային պաշտպանական գիծը դիմադրում է ադրբեջանական հարձակումներին: Հյուսիսից զորքին դուրս չեն բերում, որովհետև ասում են, որ վտանգ կա նաև այդտեղից ճեղքման: Այդ ժամանակ Շուշի է մտնում երկրորդ խմբավորումը, տիրում Շուշիին, պարզվում է, որ հարավային ճակատն ընկել է, իսկ բուն Շուշին, փաստորեն, պատրաստ չէր պաշտպանության:

«Այսինքն՝ հայերը դեռ կշարունակեին կռվել, նրանք կդիմադրեին, եթե հասներ այն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ կպաշտպանի Արցախը: Բայց այստեղ նաև շատ հետաքրքիր փաստեր են բացահայտվում, որոնք արդեն հրապարակվում են տելեգրամ ալիքներում, որ սկսած 2018 թ.-ից՝ Հայաստանը ստացել է բավականաչափ քանակով զենք-զինամթերք, բայց միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների է գնացել: Այսինքն՝ Հայաստանից Թուրքիայի միջոցով զենք է մատակարարվել սիրիացի ահաբեկիչներին: Ահա այսպիսի հետաքրքիր բաներ են բացահայտվում: Այսինքն՝ այնտեղ նրանք փող էին աշխատում, իսկ Լեռնային Ղարաբաղին, ուր այդ զինամթերքը անհրաժեշտ էր, ոչինչ չէր հասնում»,- ասել է ռազմական փորձագետը:

Հաջորդիվ Վլադիմիր Սոլովյովը ցույց է տալիս փաստաթղթեր ու ասում, որ հավանաբար Ալեքսեյ Լեոնկովը հենց այդ գործարքների մասին է խոսում: Վերջինս հաստատում է Սոլովյովի դիտարկումը:

«Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նրա զինակիցներ, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և նախարարի վաղեմի ընկեր, որոշակի շրջանակներին քաջ հայտնի, զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը զբաղված էին Թուրքիային Սիրիայի պրոթուրքական ահաբեկիչների համար զենք վաճառելով: Սա հանցագործություն է, որի համար ցմահ ազատազրկում պետք է տրվի»,- եզրափակել է Սոլովյովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Լոռու մարզպետը ավտոբուսներ էր ճանապարհում Երեւան՝ հանրահավաքի. news.am (տեսանյութ)  Այս փակուղուց դուրս գալու մեկ ճանապարհ կա՝ իշխանության անհապաղ հեռացում. Տիգրան Աբրահամյան Ոստիկանությունը ապահովելու է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը Ինձ տեղեկություններ են հասել, որ հոգեբուժական կլինիկաների բոլոր ղեկավարներին ցուցում է տրվել՝ ուղարկել բոլոր քայլող հիվանդներին Նիկոլի հանրահավաքին. Մինասյան «Վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է». ՄԻՊ-ը հակընդդեմ հավաքներից առաջ հայտարարություն է տարածել Սարգսյանն ու Փաշինյանը հանդիպել են 14 ռեկտորներ վախեցան մտնել Ազգային ժողովի շենք Նիկոլի հանրահավաքի մարդահավաքը` հենց հիմա Գլխավոր դատախազն իր ենթականերին քաղաքական զսպվածության և չեզոքության կոչ է արել Այս ջանասիրությամբ և կազմակերպվածությամբ եթե ՄՈԲ-ը կազմակերպեիք, հավաքագրեիք հաստատ մինչև Քուռ էինք հասնելու. ռազմական փորձագետը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին Լակոտակրատիան պիտի ինքնակամ հեռանա. Արշավիր Ղարամյան Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել. գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյան Նոյմբերի վերջին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում էր գրել. Թագուհի Թովմասյան 120 տոկոսով աջակցում եմ Փաշինյանին. Արմավիրի քպ-ական քաղաքապետ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Գիտություն ազգային ակադեմիան իշխանությունների պահանջ է ուղղել Վանաձորում մարդկանց ավտոբուս են նստեցնում՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին բերելու համար Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Կրեմլի արձագանքը` «Իսկանդերի» հետ կապված հայտարարությանը Հայ հայտնիների իրական քաշն ու հասակը. Tert.am Life Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները մուտք են գործել Կառավարության 3-րդ մասնաշենք (տեսանյութ) Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին կոչ է անում բավարարել ԳՇ պետին ազատելու դիմումը Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել «Սարքած վիդեոներ են». Սարգսյանը` համացանցում հայտնված հեռախոսազանգերի մասին Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Իսկանդերի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը. խոսնակ Մանե Գևորգյան Ռոբերտ Քոչարյանը «մարտի 1»-ի վերաբերյալ լուսանկար է հրապարակել Մենք ընդունում ենք Էդմոն Մարուքյանի առաջարկության 2-րդ հատվածը, 1-ին հատվածը նույնիսկ քննարկման ենթակա չի. Մակունց Դատախազությունը հերքում է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը Վարչապետը առանց ԳՇ Պետի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել Անթույլատրելի է ցանկացած շահարկում․ ՀՀ նախագահը՝ ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ որոշման մասին Սոնա Ռուբենյանը՝ հմայիչ կերպարում Արցախի իշխանությունները չեն կարող ներգրավված լինել որեւէ կողմի հանրահավաքներին մասնակցելու գործընթացին. խոսնակ. news.am «Տարբերվող»․ Իննա Խոջամիրյանի նոր տեսանյութը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ Ռուսաստանում պատգամավորի կիսամերկ որդին վրաերթի է ենթարկել փողոցն անցնող դատախազին և նրա կնոջը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը քաղաքացիական հագուստով ոստիկաններ կբերի Փաշինյանի հանրահավաքին. Մեդիապորտ Գոհար Ավետիսյանի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Դուբայից Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan