Օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ․ Քաղավիացիայի կոմիտեն՝ «առևանգված» օդանավի մասին

Օդանավում ուղևորներ չեն եղել, օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ․ Քաղավիացիայի կոմիտեն՝ «առևանգված» օդանավի մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Հաշվի առնելով հանրության մոտ առաջացած մի շարք հարցերը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:

Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ-ում գրանցված օդանավ է առևանգվել, սակայն Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հերքել էր։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում