Ալիևը՝ Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատվելու մասին

Ալիևը՝ Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ խաղաղության հաստատվելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված կլինի Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականից:

«Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, գործնականում նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում և աշխարհում: Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծամասամբ կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճշիտ գնահատումից»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը «Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի» համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ:

Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը»: Վերջինս հավելել է, որ իրենք արդեն անցել են տարածաշրջանի վերականգնման գործընթացի իրականացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում