Վաղը ծրագրվում են անակնկալ ակցիաներ

Վաղը ծրագրվում են անակնկալ ակցիաներ

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթով Արամ Մանուկյանի արձանի մոտից, շարժվելով Ոստիկանություն և ԱԱԾ, հասան Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։ Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է՝ այսօր վաղ առավոտից կառավարության հարակից փողոցներում էին՝ թույլ չտալու վարչապետի մուտքը՝ կառավարության երրորդ մասնաշենք, իսկ առանձին փողոցներում ինքնաբուխ հավաքներ էին անում։

«Երկու զգուշացում ուղղեցինք Նիկոլ Փաշինյանի խարխլված երեք հենարաններից երկուսին՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին՝ դադարեցնել ապօրինի գործողությունները»,- ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Այսօրվա ինքնաբուխ հավաքները օրինակ են դիտարկելու ու կոչ արեցին քաղաքացիներին վաղն էլ՝ «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով տարբեր փողոցներում ու հաստատությունների մոտ անհնազանդության ակցիաներ անել։ Վաղվա ժամը ու վայրերը անակնկալ են մնում։

Հինգշաբթի Երևանում, Հայաստանի տարբեր մարզերի տարբեր ուղղություններով մեկնարկելու են ավտոերթեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում