Այո, մենք կորոնավիրուսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրը չունի. Նիկոլ Փաշինյան

Այո, մենք կորոնավիրուսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրը չունի. Նիկոլ Փաշինյան

Մեր կառավարությունն ունեցել է մեկ ամբողջական ոչ ֆորսմաժորային տարի՝ 2019 թվականը, 2019 թ.-ի ընթացքում՝ վերջին տասնամյակի համար տնտեսական աննախադեպ աճ է եղել, 2020 թ.-ի մարտից սկսվել է կորոնավիրուսի համավարակը. այս մասին Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք հիշենք, թե hամավարակը կառավարելու առիթով մեր կառավարության նկատմամբ ինչ ծավալի քննադատություն էր: Դարձյալ ասում եմ՝ կային երկրներ, որոնց օրինակն ամենօրյա ռեժիմով, կներեք արտահայտությանս, մեր աչքն էին մտցնում, ամեն օր, ամեն Աստծո օր, օրը մի քանի անգամ: Մենք այդ ժամանակ ասում էինք, որ մեր կանխատեսումներով՝ բոլոր երկրները գալու են նույն իրավիճակի առաջ կանգնեն: Եվ այն երկրները, որոնց օրինակը մեր աչքն էին մտցնում՝ այսօր կորոնավիրուսի համավարակի հետ կապված աղետալի վիճակում են ու ոչ մեկ չի հիշում դրա մասին, ոչ մեկ չի հիշում՝ ինչ էինք իրենց ասում 2020 թ.-ի հուլիսին, օգոստոսին և այլն և այդպես շարունակ»,– ասել է նա:

Նվեր Մնացականյանը միջամտեց՝ աչքով չտանք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ համաձայն է քանի որ համավարակ է ի վերջո չի կարելի ընթացքը կանխատեսել։

«Բայց կարծում եմ, որ մեր կառավարությունը լավագույնս է կառավարել կորոնավիրուսի համավարակը: Այո, մենք կորոնավիորսից ունենք 3000-ից ավելի մահվան դեպք, բայց ո՞ր երկիրն է, որ չունի: Այո, կային մեզ հետ համեմատելի երկրներ, որոնց, օրինակ, հուլիսին մահվան թվերը 10 անգամ ավելի պակաս էին, քան մերը, բայց այսօր նրանք մահվան թվերով և դեպքերով շատ ավելի առաջ են, քան Հայաստանը, վատ իմաստով, ցավալի է, իհարկե, որ ստիպված ենք այսպիսի օրինակներ բերել»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում