Գլուխները պատով են տվել, պատը՝ գլխովը, Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է. Արթուր Վանեցյան

Գլուխները պատով են տվել, պատը՝ գլխովը, Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է. Արթուր Վանեցյան

Արդեն երկու օր է տեղեկություններ են տարածվում, որ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շատ թեժ վիճաբանել են: Այնքան լարված է եղել իրավիճակը, որ այն վերածվել է ծեծկռտուքի: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանը հարվածել է Իշխան Սաղաթելյանին ու վերջիններս այժմ միմյանց հետ որեւէ շփում չունեն: Ու նշվում է նաեւ, թե դա է պատճառը, որ Արթուր Վանեցյանն արդեն երկու օր է չի մասնկացում ընդդիմության կողմից կազմակերված քայլերթերին:

ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, պարզելու համար, թե որքանով են իրական այս տեղեկությունները: «Նման ինֆորմացիա տարածողները գլուխները պատով են տվել՝ պատը՝ գլխովը: Իշխան Սաղաթելյանն իմ ընկերն է, որեւէ տարաձայնություն մեր մեջ առհասարակ չկա, բացի այն, որ մենք ընկերներ ենք, նաեւ քաղաքական համախոհներ ենք, թիմակիցներ ենք ու նման ֆեյք լուրերով անհնար է մեզ գժտեցնել: Իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի հերթական տարածվող կեղծ լուրերն են, որն իրականության հետ որեւէ աղերս չունի: Ես վստահեցնում եմ, որ նման կեղծ լուրերով որեւէ մեկը չի կարող մեր միջեւ տարաձայնություններ մտցնել«,-հայտարարեց Արթուր Վանեցյանը:

Վանեցյանը կոչ արեց նաեւ իրավապահ համակարգի ուշադրությունը նման ֆեյք լուրերի վրա՝ հորդորելով հայտնաբերել այն անձանց, ովքեր զբաղված են նման կեղծ ինֆորմացիաներ տարածելով: «Սա վնասում է մեր հեղինակությանը, ու նման զրպարտություններ տարածողները, պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն օրենքի առջեւ»,-եզրափակեց Վանեցյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում