Ա՛յ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել. Շարմազանով

Ա՛յ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել. Շարմազանով

 

Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական շինծու գործ հարուցեց՝ արհամարհելով ռուս դաշնակցին՝ դրանով իսկ հարված հասցրեց Ռուսաստանի ռազմական ու քաղաքական հեղինակությանը, այսօր էլ երկրորդ հարվածն է հասցնում ռուսական Զինուժի վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտնի հայտարարությանը՝ Իսկանդերի հետ կապված։

«Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները իսկանդերի մասին ՌԴ-ում կունենա շատ վատ հետևանքներ։ Կարծում եմ՝ Հողատուի քաղաքականության արդյունքում մեր բանակը կազմալուծվել է։ Փաստացի Արցախյան երկրորդ պատերազմում եթե չլիներ ռուսական կողմը, կկորցնեինք, ոչ միայն Շուշին, այլև ամբողջ Արցախն ու այսօր այնտեղ կլիներ ադրբեջանական դրոշը։ Սա ոչ անվտանգության, ոչ տնտեսության, ոչ սոցիալական հարցերի հետ կապ ունի՝ ջարդ ու փշուր է արել ամեն ինչ»,- ասաց նա։

«Այ ողորմելի, Սերժ Սարգսյանը Իլհամ ու Հեյդար Ալիևին է հաղթել։ Էդքան դուխով եք, երեք տարվա մեջ Ալիևին մի հատ թթու խոսք ասեիք»,- հավելեց Շարմազանովը՝ անդրադառնալով երեկվա հայտնի հարցազրույցի ժամանակ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված հայտարարություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում