Նիկոլը կարծես հավաքում է ճամպրուկները. Լևոն Մնացականյան

Նիկոլը կարծես հավաքում է ճամպրուկները. Լևոն Մնացականյան

Լևոն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

նիկոլը կարծես հավաքում է ճամպրուկները…

Ադրբեջանը կարծես պատրաստվում է ետ կանչել Հայաստանում իր պատվավոր հյուպատոսին։

Վերջին օրերի զարգացումներից տպավորություն է՝ կարծես գործող վարչախումբը պատրաստվում է հեռանալ։

Անշուշտ, սա ստեղծված իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումն է, քանզի 2018թ.-ին Հայաստանի իշխանությունը զավթած թրքահպատակ տաբռն ուներ կոնկրետ առաքելություն։

Այսօր արդեն՝

1) Հանձնված է Արցախի 75%-ը և Արցախի՝ որպես միջազգային սուբյեկտի գոյությունը հարցականի տակ է։

2) Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները հանձնված են թշնամուն։

3) Հայկական կողմն այլևս զորք չի ուղարկում Արցախ։

4) Մեկնարկում է Հայաստանով անցնող թուրք-ադրբեջանական միջանցքի բացման գործընթացը։

5) Չնայած թշնամու հայատյաց քաղաքականությանը, Հայաստանն այլևս որևէ պահանջ չի ներկայացնում վերջինիս։

6) Վատթարագույնի են հասցվել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունները, փոխարենը հայկական կողմը՝ մուրացիկի կեցվածքով, հարաբերվում է Թուրքիայի հետ։

7) նիկոլը հետևողականորեն փորձում է փչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ։

Հ.Գ. Այս ամենին եթե գումարենք Սասնա Ծռերի դատավճիռն ու Ամուլսարի հանքի հավանական շահագործման մասին հայտարարությունը, ապա ակնհայտ է դառնում, որ նիկոլն արդեն կատարել է հանձնարարությունը և ժամանակն է հեռանալու։

Հ.Գ.Գ. Ոչ մի փախու՛ստ, դատվելու ե՛ք‼️

Հետևեք մեզ նաև Telegram-ում