Վիկտոր Բարանեց․ Փաշինյանը տգետ դիլետանտ է

Վիկտոր Բարանեց․ Փաշինյանը տգետ դիլետանտ է

«Կոմսոմոլսակայա պրավդայի» ռազմական մեկնաբան, պաշտոնաթող գեներալ Վիկտոր Բարանեցը դիմել է «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի ստեղծող ռուս անվանի գիտնական, 37 տարվա ռազմական կոնստրուկտոր Վլադիմիր Կովալևին, խնդրելով պարզաբանել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, կապված «Իսկանդեր» համակարգերի ոչ պիտանի լինելու հետ, գրում է Պոլիտիկ․ամ-ը։

«Երբ Փաշինյանը հայտարարում է, որ համակարգերը անպիտան են, պետք է նաև «բազարի» համար պատասխան տա։ Նման լուրջ մեղադրանք ներկայացնելը զենքի հանդեպ և հանրային կերպով ասելը, որ հարցի էությանը չի տիրապետում, պատիվ չի բերում վարչապետին։ Նրա խոսքերը 80-ականների զենքի մասին, վկայում է այն մասին, որ Փաշինյանը տգետ դիլետանտ է»,- հայտարարել է Կովալևը, հավելելով, որ նույնիսկ ռուսական բանակը «Իսկանդերով» զինման պրոցեսն ավարտել է 2019 թվականին։

Նա նաև ասել է, որ բազմիցս է ներկա եղել փորձարկումներին և ոչ մի անգամ այն խնդիր չի հարուցել և չի եղել դեպք, որ արկը չպայթի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում