Գեներալը՝ որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա. Նաիրա Զոհրաբյան

Գեներալը՝ որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրել է. 

«Պարոն գեներալ, հարգանքներս
Զինված ուժերի շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասին պատկերացումներս այլ էին։
Կամ, ես ճիշտ չէի հասկացել Սոթքի հանքավայրի տարածքներից ադրբեջանական GPS-ներով զավթելու նրա բացատրությունը։
Այսօր գեներալ, ազգային հերոս Տիրան Խաչատյանն ապացուցեց, որ արժանապատիվ սպա է։
Նա չքծնեց Նիկոլին, չփորձեց «չգմփացող» Իսկանդերի հետ կապված «հիմնավորել» Նիկոլի անհիմնավորելի մտքերը։
Գեներալը որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա։
Ու տեղում ազատվեց աշխատանքից։
Հարգանքներս, պարոն գեներալ եւ ընդունեք իմ ներողությունը Ձեզ չհասկանալու եւ վիրավորելու համար։
Դուք արժանապատիվ սպա եք ու հավատացեք, ստորաքարշ լաքեյների ժամանակը մոտենում է եզրագծին ու քաղաքական աղբամանում «պրեսսը» աննախադեպ է լինելու։
Ապրե՛ք դուք, որ չկեղծեցիք ու չքծնեցիք։
Հ.Գ. Ու մի հարց Արմեն Սարգսյանին. որ էդպիսի էնտուզիազմով ստորագրում եք Նիկոլի դեմ տված թղթերը, չե՞ք ուզում հարցնել, թե ինչն էր սխալ ասել գեներալը։
Թե՞ Նիկոլի դեմ տված թղթերը Ձեզ համար անքննելի կոնստանտներ են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում