«Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել». Շուշան Երիցյան

«Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել». Շուշան Երիցյան

Մոդել Շուշան Երիցյանն օրեր առաջ է վերադարձել Դուբայից: Հուրախություն նրա՝ կարանտինային սահմանափակումները վերջին շրջանում թուլացել են, եւ ճամփորդելու հնարավորությունը բաց չի թողնում:

«Դժվար տարվանից հետո առաջին հերթին մեկնեցի հանգստանալու: Ամռանը շատ եմ այցելում Եվրոպա, իսկ ձմռանը՝ Դուբայ: Հիմա նախընտրում եմ պասիվ եւ ճանաչողական հանգիստ: Ես արեւ շատ եմ սիրում: Ցերեկը վայելում էի արեւը` ընդունելով վիտամին D, երեկոյան հաճելի վայրում ընթրում եւ, իհարկե, գնումներով զբաղվում: Սա կհիշվի որպես կարանտինից հետո շատ սպասված առաջին հանգիստ, երբ ամեն մի վայրկյանն արդեն գնահատում ես ու նորովի ընկալում»,-Bravo.am-ի հետ զրույցում ասել է Շուշանն ու հավելել, որ արձակուրդն անցկացրել է ընկերուհու հետ:

Մոդելի խոսքով՝ հանգստանալիս ֆոտոշարքերի վրա աշխատում է հնարավորինս քիչ ժամանակ ծախսել: Համոզված է`ճիշտ պահին ճիշտ տեղում մի քանի կադրն էլ է բավական:

Նշում է՝ ճամփորդելիս, սովորության համաձայն, մտերիմներից հարցնում է՝ թե ինչ կցանկանան, որ տվյալ երկրից բերի: Քանի որ բնական քարերի եւ մոմերի սիրահար է, իր համար էլ դրանք միշտ գնում է:

Աշխատանքի մասին խոսելի նա նշել է, որ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսին արժանանալուց հետո սերիալներում, հեռուստանախագծերում չի նկարահանվում ու դեռեւս մտադրություն չունի: Հազվադեպ ընդունում է գովազդային կամ գեղարվեստական ֆիլմում նկարվելու առաջարկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում