Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում

Թուրք դիվանագետները շարունակում են լրտեսել Էրդողանի քննադատներին Եվրոպայում

Թուրք դիվանագետները շարունակում են Գերմանիայում, Շվեյցարիայում եւ Հունաստանում հետախուզական տվյալներ հավաքել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատների վերաբերյալ, չնայած Թուրքիայի վերահսկողությունը դադարեցնելու հյուրընկալող երկրների բազմաթիվ նախազգուշացումներին: Այս մասին հայտնում է Nordic Monitor-ը` հղում անելով գաղտնի փաստաթղթերին:

Շվեյցարիայում, Գերմանիայում եւ Հունաստանում թուրք դիվանագետների կողմից հետախուզական տվյալների հավաքագրման եւ վերահսկման գործողությունները բացահայտվել են 2020 թվականին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության եւ Թուրքիայի անվտանգության ընդհանուր վարչության (Emniyet) փոխանակած տվյալների միջոցով: Փաստաթղթերը հաստատում են, որ դիվանագետների լրտեսական գործունեությունը շարունակվում է՝ չնայած այն բանին, որ այդ գործողությունները խնդիրներ են առաջացրել այս երկրների հետ Թուրքիայի երկկողմ հարաբերություններում:

Համարվում է, որ օտար երկրներում Թուրքիայի կառավարության թիրախ դարձած մարդիկ կապված են Գյուլենի շարժման հետ, մի խումբ, որը սուր քննադատության է ենթարկել Էրդողանի կառավարությանը՝ համատարած կոռուպցիայից մինչեւ ջիհադիստական զինված խմբավորումներին օժանդակելու համար:

Աղբյուրը՝ news.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում